ՀՀԿ-ական մի շարք երիտասարդներ ազատ արձակվեցին Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժանմունքից
                                    ՀՀԿ երիտասարդները, որոնք այսօր անհնազանդության ակցիաների ժամանակ բերման էին ենթարկվել, քիչ առաջ ազատ արձակվեցին Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժանմունքից։
«Թուրքին թողնելու հայրենիք չունենք, շարունակում ենք պայքարը և միանում պայքարի մեր ընկերներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը, որը նույնպես բերման էր ենթարկվել։
Լուսանկարը՝ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    