 
                        Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
 
                                    Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 19-ին ժամը 02։40-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        