Ադրբեջանը վճռական է տրամադրված Հայաստանի հետ բացառապես իր պայմաններով խաղաղության հարցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱԶԵՐԹԱՋ գործակալությանը եւ հունգարական Magyar Demokrata պարբերականի հարցազրույցում, որը տվել է Հունգարիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, հերթական անգամ պահանջներ է ներկայացրել Հայաստանին, ընդ որում՝ դա մատուցել է խաղաղության հաստատման պատրաստակամության անվան տակ։

«Ադրբեջանը վճռական է տրամադրված Հայաստանի հետ խաղաղության հասնելու գործում։ Մենք <…> համոզված ենք, որ խաղաղության օրակարգը պետք է շարունակվի, մենք վճռականորեն ենք տրամադրված այդ գործընթացն ավարտելու հարցում։ Պետք է ավարտվի նաեւ համաձայնագրի վերջնական տեքստի մշակումը, որը պետք է հիմնվի բացառապես միջազգային իրավունքի նորմերի վրա»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, թե Բաքվի դիրքորոշումն այն է, որպեսզի «հետեւում մնա թշնամանքը եւ նոր դարաշրջան սկսվի երկու երկրների միջեւ», տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Միեւնույն ժամանակ, Բայրամովը Հայաստանին մեղադրել է ժամանակ առ ժամանակ «հողի վրա սադրանքներ կատարելու» մեջ։

Նրա խոսքով՝ «տարածաշրջանում լարվածության եւ պայթյունավտանգության լուրջ աղբյուր է Ադրբեջանի տարածքում հայկական զինված կազմավորումների (մոտ 10 հազար մարդ) ցայսօր պահպանվող ներկայությունը»։

Կարդացեք նաև

Բայրամովը հայտարարել է, որ այդ ուժերին պահում է Հայաստանը, որը ֆինանսավորում է նրանց իր պետական բյուջեից։

«Այդ կազմավորումների անձնակազմի մի մասը Հայաստանի Զինված ուժերի զինվորական անձնակազմն է։ Կան սա հաստատող բազմաթիվ ապացույցներ»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս