Մեքենան բախվել է ջրատար խողովակի բետոնե պատնեշին և կողաշրջվել է. կան տուժածներ
Օգոստոսի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Լենդ Ռովեր» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ջրատար խողովակի բետոնե պատնեշին և կողաշրջվել: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: