Հենց հիմա Կոռնիձորում ենք, մեր դիմացը ոստիկանները փակել են, չեն թողնում անցնել. ազատամարտիկ. tert.am

Պատերազմի մասնակից ազատամարտիկները, որոնք երեկ հավաքվել էին Հանրապետության հրապարակում, արդեն հասել են Կոռնիձոր, սակայն ինչպես նրանք են ասում ոստիկաները փակել են ճանապարհը, թույլ չեն տալիս անցնել:

«Հենց հիմա Կոռնիձորում ենք, մեր դիմացը ոստիկանները փակել են ու չեն թողնում անցնել»,- tert.am—ի փոխանցմամբ՝ ասաց ազատամարտիկներից մեկը, ով տեսնայութ է հրապարակել և ներկայացրել իրավիճակը:

«Բոլորս էլ ծառայել ենք, լավ գիտենք՝ ինչու ենք եկել այստեղ: Մեզ մարդիկ են պետք, ովքեր կգան, մեզ կօգնեն: Չգիտեմ՝ ինչքան ենք այստեղ մնալու, բայց եկել ենք մի բանի համար, որ սնունդը մտցնենք Արցախ:

Կոչ ենք անում, որ Սյունիքում գտնվող բոլոր մարդիկ միանան մեզ: Ով հայ է, ով կռվել է, միացե՛ք»,- ասվում է տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս