Բաժիններ՝

Ցուկերբերգը Մասկի հետ մենամարտի օր է նշանակել

Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել X (նախկինում Twitter) սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկի հետ և մենամարտի օր է առաջարկել օգոստոսի 26-ը։

«Ես պատրաստ եմ այսօր: Երբ նա ինձ առաջին անգամ մարտահրավեր նետեց, ես նրան առաջարկեցի օգոստոսի 26-ը, բայց նա դեռ չի հաստատել», – գրել է Ցուկերբերգը Threads սոցիալական ցանցում՝ հավելելով, որ թերահավատ է, որ մենամարտը կկայանա իր առաջարկած ամսաթվին։

Այս գրառմամբ է Ցուկերբերգն անդրադարձել Մասկի գրառմանը, որտեղ վերջինս նշում էր, որ պարապում է և նախապատրաստվում մենամարտին։ Մասկն օգոստոսի 6-ին նաև գրել էր, որ Ցուկերբերգի հետ իր մենամարտն ուղիղ եթերում կհեռարձակվի X-ում, իսկ հասույթը կուղղվի վետերանների համար բարեգործությանը։

Երկու միլիարդատերերի միջև տարաձայնությունների թեմա է դարձել Ցուկերբերգի կողմից X-ի մրցակից Threads սոցիալական հարթակի մեկնարկը։ Մասկ-Ցուկերբերգ խառը կանոններով մենամարտը լայնորեն քննարկվում է վերջին ամիսներին։ Ultimate Fighting Championship-ի նախագահ Դեյնա Ուայթը կարծում է, որ մենամարտը կկայանա և կդառնա պատմության մեջ ամենադիտվողը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս