Կյանքի որակը Թուրքիայում. հետազոտության արդյունքները համարվել են անհուսալի

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) հրապարակել է «2022-ին կյանքի որակի ինդեքսը» հետազոտության արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ վերջին 1 տարվա ընթացքում 15 և բարձր տարիքային խմբի քաղաքացիների 85.3%-ը չի գնացել կինոթատրոն, 93,7%-ը՝ կենդանի ցուցահանդես, 92%-ը՝ մշակութային կենտրոններ, իսկ 94.9-ը՝ սպորտային միջոցառման:

Աղքատության կամ սոցիալական մեկուսացման վտանգի տակ գտնվող անհատների 23.5%-ը չի գնացել կինոթատրոն, 21.9%-ը՝ կենդանի ցուցահանդեսի, 21%-ը մշակութային կենտրոններ, իսկ 17-ը՝ սպորտային միջոցառման:

Ուսումնասիրության համաձայն՝ նույն ժամանակահատվածում ընդհանրապես գիրք չի կարդացել 15 և դրանից բարձր տարիքային խմբի քաղաքացիների 69%-ը, իսկ 31%-ը կարդացել է ամենաքիչը մեկ գիրք:

Դպրոցական կամ հալմալսարանական գրքերից զատ ամենաշատ գիրք կարդացող տարիքային խումբը համարվել է 15-24 տարեկաններինը՝ 50.9%-ով:

Իսկ ամենաքիչ գիրք կարդացող տարիքային խումբը համարվել է 65 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող անհատների խումբը: Գիրք է կարդում նրանց միայն 14.1%-ը:

Ընկերներին կամ հարազատներին դեմ առ դեմ, նույնիսկ անհրաժեշտության դեպքում հեռահար տարբերակով չհանդիպողների մեծամասնությունը կազմում են աղքատ և կամ սոցիալական մեկուսացման վտանգի առաջ կանգնածերը:

Բացի այդ, նշվում է, որ համացանցի, հեռախոսազանգի և SMS կարճ հաղորդագրությունների միջոցով ընկերների հետ շաբաթական նախընտրում է շփվել նրանց 44.3%-ը, իսկ բարեկամների հետ՝ 40,9%-ը:

Նշենք, որ TÜİK-ի հետազոտության արդյունքները թուրքական մամուլում որակվել են որպես «արդյունքներ, որոնք ընդհանրապես հույս չեն տալիս»:

Տեսանյութեր

Լրահոս