Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
                                    Հանրապետության տարածքում`
Հուլիսի 23-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ը, 28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-25-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`
Հուլիսի 23-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ի երեկոյան ժամերին, 25-26-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    