Բաժիններ՝

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes CLA»-ն բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ կան վիրավnրներ

Երեկ՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 40-ամյա Արմեն Փ․-ն իր վարած «Mercedes CLA» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 37-ամյա Կարմեն Ս․-ն, 13-ամյա Ս․ Փ․-ն, 7-ամյա Ի․ Փ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Վիրավորները վարորդի կինն ու երեխաներն են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031