Անբարոյականության անսահմանությունը. սովի, մահվան, աղետի ժամանակ խրախճանք անողները

Արցախի շրջափակման 222-րդ օրը, ավելի քան 7 ամիս, իսկ լիակատար ու համակողմանի պաշարումից մեկ ամիս անց Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր ամուսնու նախկին խոսնակ, ներկայումս Ուկրաինայում և համատեղության կարգով՝ Մոլդովայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի կնոջ ուղեկցությամբ վայելում է վրացական երաժշտություն:

Ի դեպ, ևս մեկ անգամ հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ տարբեր հրապարակումների՝ Վլադիմիր Կարապետյանի կինը՝ Լիլիթ Նազարյանը, Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհին է, և նա Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի ուղիղ կապն իրականացնողներից է եղել:

Օրեր առաջ էլ լուսանկար էր հրապարակել իր տան ընթրիքի մասին, որը պատրաստել էր կառավարական ամառանոցում աճեցված բանջարեղենով (թեպետ իրենցը բանջարեղեններ է):

Կարդացեք նաև

Ամենևին չենք փորձում մտնել Փաշինյան զույգի թելադրած օրակարգի մեջ. այս հրապարակումը դրա մասին չէ, այլ մարդկային անբարոյականության սահմանների:

Արցախում իրավիճակը րոպե առ րոպե վատթարանում է։  Արդեն 34 օր դադարեցված են բոլոր տեսակի ապրանքների, այդ թվում՝ պարենի և դեղորայքի մատակարարումները, սննդամթերքի պակասի պատճառով գրանցվել են երեխաների մահվան ողբերգական դեպքեր։ Երեկ հասարակական տրանսպորտի մեջ վատացել էր հղի կինը, որին օգնություն էին ցուցաբերել քաղաքացիները։ Հղի կանայք պտղի կորուստ են ունենում թերսնման պատճառով, գրեթե 3 անգամ ավելացել է վաղ ժամկետում պտղի կորուստների ցուցանիշը, թերսնման հետևանքով հղիների մոտ նաև սակավարյունություն է զարգանում, ինչը հանգեցնում է նաև վաղաժամկետ ծննդաբերության, անհաս ծնվող երեխաների ցուցանիշն արդեն 12 տոկոսի է հասել:

Արցախում մարդասիրական ճգնաժամ է. չկա ուտելիք, վառելիք, հիգիենայի պարագաներ, դեղորայք։ Հացի հերթում այսօր ինքնազգացողությունը վատացել և ուշագնաց է եղել մի տարեց տղամարդ։ Միևնույն ժամանակ Արցախի շատ խանութներում անգամ հաց չի վաճառվում:

Եվ այս պայմաններում, երբ ՀՀ հազարավոր սովորական քաղաքացիներ ամաչում են անգամ ժամանցի վայրեր գնալ, սրճարաններում հանդիպումներ նշանակել, իրենց տներում որոշ առիթներ նշել, որ Արցախում ապրող մեր հայրենակիցներն իրենց վատ չզգան, պետության ղեկավարի կինը ցույց է տալիս անհոգ կյանքը, իր ժամանցն ու հանգստի կազմակերպումը:

Աննա Հակոբյանին և նրա բիզնես ընկերուհուն կարող է չհուզել և, իհարկե, չի հուզում արցախցի մեր հայրենակիցների աղետալի վիճակը, որում մեղավոր են ինքն ու իր ամուսինը, սակայն էթիկայի տարրական ընկալման, դրա կանոնների իսպառ բացակայությունն այդ կնոջ մոտ արդեն բժշկության կոնկրետ ոլորտի մասնագետների մեկնաբանության տիրույթում է:

Աննա Հակոբյանի յուրաքանչյուր նման հրապարակման հետևում է սոցցանցային նրա էջերում և կայքերում այդ հրապարակումների տակ գրվող հայհոյանքների ու անեծքների տարափը: Տպավորություն է, թե Աննա Հակոբյանը հաճույք է ստանում դրանից, այլապես կխուսափեր նման հրապարակումներից: Թերևս հոգեբաննները պիտի բացատրեն այդ պաթոլոգիայի պատճառները:

Արցախում մարդիկ են մեռնում սովից ու պաշարման այլ հետևանքներից,, իսկ այս կինը, որը նաև մայր է, ցինիկ ժպիտը դեմքին, ամեն առիթով ասում է՝ «թքած ունեմ»:

Տեսանյութեր

Լրահոս