Պտտահողմը Օտտավայի արվարձաններում 125 տուն է վնասել
![](https://168.am/wp-content/uploads/2023/07/1115411.jpg)
Կանադայի մայրաքաղաք Օտտավայի արվարձաններից մեկին պատուհասած պտտահողմը շուրջ 125 տուն է վնասել, 1600 տուն զրկվել է էլեկտրականությունից։ Մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Պտտահողմը հարվածել է քաղաքի կենտրոնից 17 կմ հեռավորության վրա գտնվող Բարհեյվեն շրջանին հուլիսի 13-ին։
Քամին պոկել-տարել է շենքերի տանիքները, կոտրել ապակիները, տապալել ծառեր։