Ինչպես են Ազնվաուրը Քըրքորյանն ու Ռիժկովն անվճար երթևեկելու մետրոյով, ավտոբուսով և տրոլեյբուսով. մամուլ
«Պարզվում է` ի թիվս առանձին խմբի քաղաքացիների՝ Հայաստանում հասարակական տրանսպորտից անվճար երթևեկելու իրավունք ունեն նաև ՀՀ ազգային հերոսները: 1997թ. նման որոշում է կայացրել նախկին վարչապետ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած կառավարությունը, և այդ կարգը գործում է մինչև հիմա:
Սակայն այս փաստը, մեղմ ասած, զավեշտալի է հնչում: Բանն այն է, որ առ այսօր Հայաստանում ազգային հերոսի կոչում շնորհվել է 15 հոգու, որոնցից ողջ են միայն 3-ը՝ Շառլ Ազնավուրը, Քըրք Քըրքորյանն ու Նիկոլայ Ռիժկովը, որոնք բավական լուրջ կարողությունների տեր են, ավելին՝ չեն բնակվում ՀՀ-ում: Ու հիմա դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես են նրանք օգտվելու իրենց այս իրավունքից ու ազատ երթևեկելու մետրոյով ավտոբուսով կամ էլ տրոլեյբուսով»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: