Կուբայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Իտալիա
Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը հունիսի 19-ին պաշտոնական այցով ժամանել է Իտալիա՝ Եվրոպայի երկրներ իր շրջագայության շրջանակներում, որը կտևի մինչև հունիսի 24-ը։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։
Կուբայի ղեկավարը հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ցյույ Դունյույի հետ, ինչպես նաև կայցելի Վատիկան և կհանդիպի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կուբայի ԱԳՆ-ն, Դիաս Կանելը շրջագայության ընթացքում որպես «77խումբ + Չինաստան» զարգացող երկրների կոալիցիայի նախագահ կմասնակցի Նոր համաշխարհային ֆինանսական դաշնագրի հարցին նվիրված գագաթնաժողովին, որը տեղի կունենա Փարիզում։ Նախատեսվում է նաև ուղևորություն Սերբիա: