Աշոտյանն էդ ձայնագրություններում առհասարակ չկա. Վահագն Մխոյան

Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Արմեն Աշոտյանի ձերբակալությանը և ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը, գրել է.  «Ուրեմն էս քննչական կոմիտեն մի հատ տեսանյութա դրել, որն իրանց կարծիքով հիմնավորում ա, որ Արմեն Աշոտյանը պիտի ձերբակալվեր։ Սկզբում մոտ 8 րոպե խորհրդավոր ձայնով ասում են, թե Աշոտյանը TALANCI E։ Հետո վերջին 5 րոպեն նոր բերում են ձերբակալման «հիմնավորումը»։

Եվ ուրեմն ինչա՞ էդ «հիմնավորման» մեջ։ Մի դրվագում գործով անցնող մի մարդ մի ուրիշի հետ քննարկում ա փաստաբան ընտրելու հարցը։ Մնացած դրվագներում ինչ-որ մարդիկ քննարկում են գործի հետ կապված իրենց սեփական դարդերը։ Լրիվ կենցաղային խոսակցություններ․ էն որ տնեցիքի, հարևանի կամ ընկերոջ հետ մարդիկ խոսում են։ Աշոտյանն էդ ձայնագրություններում առհասարակ չկա։ Ձայնագրություններում նաև ոչինչ չկա ոչ պայմանավորված ցուցմունք տալու մասին, ոչ վկաների նկատմամբ ճնշում – ոչ մի նման այլ բան։

Փաստացի Արմենը ձերբակալվել է, որովհետև ինչ-որ մեկը իր համար փաստաբան էր փնտրում, իսկ ուրիշներն էլ իրենց վերաբերվող գործի մասին խոսել են իրենց ինչ-որ ծանոթների հետ»։

Տեսանյութեր

Լրահոս