«Փաստացի ի՞նչ ունենք այս պահին». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստացի ի՞նչ ունենք այս պահին.

1. Երկրի ներսում կա բավականաչափ դժգոհություն նիկոլներից: Այդ դժգոհության քանակային և որակային չափը միանշանակ 2-3 անգամ ավել է նիկոլներին սատարողներից:

2. Երկրի ընդդիմադիր թևում կան բամաթիվ շարժումներ, որոնք չեն կարողանում կոնսոլիդացնել նիկոլներին մերժողների ռեսուրսը, քանի որ չեն տալիս մարդկանց ոչ հստակ ծրագիր, ոչ հստակ թիմ, և ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԸ՝ չեն ասում, թե հետո ի՞նչ է լինելու: Մարդիկ էլ չեն ուզում լսեն, թե ինչ է եղել: Նրանք դա գիտեն:

3. Աշխարհաքաղաքական կենտրոնների հետ կուլիսային աշխատանք տանող է պետք, որը հասկանալի կդարձնի պետության ՀԵՏՈ-ն: Տվյալ կենտրոնները ամեն մեկին չեն լսի, իսկ լսՎողների հանդեպ էլ դեռ կա քաղաքական «խանդ»:

4. Երկրի ներսում իրար երես նայելու և ճշմարտությունը ասելու ժամանակները վաղուց են հասունացել: Խոսքը ոչ թե ներթիմային ընդունելի «Ճշմարտության» մասին է, այլ իրական, համամարդկային, եթե կուզեք, ապա խոսքը ՃՇՏԻ մասին է:

5. Մի 10 օրից հայ ժողովուրդը արձակուրդ է գնալու: Այդ արձակուրդի ընթացքում իրեն ոչինչ չի հետաքրքրելու»:

Տեսանյութեր

Լրահոս