Ի՞նչ սպասել մոսկովյան հանդիպումից․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում։
Իշխանական շրջանակներում չեն բացառում, որ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու արձանագրություն ստորագրվի, ավելին՝ վստահ են, որ արդեն ստորագրված է, պարզապես մնում է ճիշտ վայրն ու տեղն ընտրել՝ այդ փաստաթուղթը հրապարակայնացնելու համար»։