 
                        Արմավիրում բարձր դասարանցիները դասադուլ են անում
 
                                    Արդեն տեղեկացրել ենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր 11:00-ին իր մարզային այցերը սկսելու էր Արմավիր քաղաքից:
Այս պահին Արմավիրի հրապարակում 300-ից ավելի մարդիկ անհամբեր սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանին:
168.am-ի թղթակիցն Արմավիրից հայտնում է, որ որոշ դպրոցներում բարձր դասարանցիները դասադուլ են անում, որպեսզի միանան Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին: Իսկ մի քանի դպրոցում էլ դասադուլը կանխելու համար կողպվել են մուտքի դռները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        