Հ1-ին խորհուրդ կտամ մյուս անգամ էքսկլյուզիվ հարցազրույց կազմակերպել Ջոնի Բռջոնիի հետ և զրուցել «Հայագիտության արդի հիմնախնդիրները գլոբալացվող աշխարհում» թեմայի շուրջ. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Հ1-ին խորհուրդ կտամ մյուս անգամ էքսկլյուզիվ հարցազրույց կազմակերպել Ջոնի Բռջոնիի հետ և զրուցել «Հայագիտության արդի հիմնախնդիրները գլոբալացվող աշխարհում» թեմայի շուրջ: Հետո հրավիրել Փաշինյանի մոլի երկրպագու՝ սեռական հայհոյանք գրող, բայց ծաղկեփնջով և հերթապահ վտիտ թոռով նկար ունեցող կանանց լիգայի կարկառուն ներկայացուցիչ օրինակ՝ Անոին և նրա հետ քննարկել «Երջանիկ և դժբախտ հայ կինը՝ առաքինության և անառակության դիլեմայի առջև» թեման: Չեմ կասկածում, որ դիտումները կփայթեն ու չեմ կասկածում, որ դա կդառնա քննարկման թոփ թեմա, մինչև կակաինի հերթական խմբաքանակի բարով խերով տեղ հասնելը»:

Տեսանյութեր

Լրահոս