Բաժիններ՝

Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ դասադուլավոր ուսանողներին

Դասադուլի կոչ անող ուսանողները երթով հասել են  Ագրարային համալսարան։ Այստեղ նրանց միացել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա ողջունել է ակցիայի մասնակիցներին և նշել՝ իրեն ուրախացնում է, որ երիտասարդությունը  ոտքի է կանգնել։ Ր.Հովհաննիսյանը նաև նշել է, որ ովքեր կխախտեն երիտասարդների իրավունքները, պատասխան են տալու։

Նշենք, որ հանրապետության տարբեր բուհերի ավելի քան 100 ուսանողներ դասադուլ են հայտարարել. նրանք բողոքում են նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած կեղծիքների դեմ և պահանջում են չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728