Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կկայանա աշխատանքի տոնավաճառ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, մայիսի 5-ին ժամը 11:00-14:00-ն համալսարանի բակում կազմակերպում է հերթական Աշխատանքի տոնավաճառը:
Մասնակցելու են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի շուրջ 60 հայաստանյան առաջատար գործատուներ։ Աշխատանքի տոնավաճառի ընթացքում հնարավորություն է ստեղծվելու ծանոթանալ առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։