Բաժիններ՝

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մայիս ամսվա դասակարգման աղյուսակը:

Տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Գաբրիել Սարգսյանը 42-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 61-րդը, Հրանտ Մելքումյանը` 92-րդը: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 11-րդն է:

Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Շախմատային թագի նոր տիրակալ Դին Լիժենը դեռևս 3-րդն է:

Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը 43-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 63-րդը, Աննա Սարգսյանը` 75-րդը և Մարիամ Մկրչտյանը` 87-րդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031