Հատուկ հանձնարարություններով դեսպանը անհետ կորածների ծնողներինին ասում է՝ ուզում եք էս վիշտը իմ դուռն է՞լ գա. Նաիրա Զոհրաբյան

«Այս, այսպես կոչված, «Քաղաքացու տոնը», Նիկոլ Փաշինյանի չգոյության առաջին վայրկյաններից վերանալու է»,- Ազգային ժողովի դիմաց «Սպանված քաղաքացու օրը» խորագրով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին ուղղված շնորհավորանքին և հատկապես այն դրվագին, որում նշվում է, թե հեղափոխությունից հետո Հայաստանում որևէ մակարդակում ընտրություն չի կեղծվել, Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ կեղծվել է անգամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունը։

«Էլ չեմ խոսում այն մասին, որ բոլոր այն տեղերում՝ Վեդի, Վանաձոր, Բերդ, որտեղ ընտրվել են ընտրված համայնքապետերը, բոլորը կալանավորված են, կամ՝ ով չի կալանավորվել, նորից տվյալ համայնքում, ինչպես Սիսիանում, ընտրություններ են անում՝ փորձելով անցկացնել իրենց «քայլող» դրածոներին»,- մանրամասնեց նա:

Խոսելով ուղերձի այն հատվածի մասին, որտեղ Փաշինյանը հարց է տալիս՝   «Իսկ հպա՞րտ է արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Պիտի՛ և պարտավոր է լինել հպարտ, որովհետև այսպե՛ս դիմակայել դարակազմիկ մարտահրավերներին», Նաիրա Զոհրաբյանն արձանագրեց, որ այս 5 տարիներին ունեցել ենք 10 հազար զոհ կորոնավիրուսի համաճարակից, 5 հազար զոհ՝  «Ալիևի հետ պայմանավորված 44-օրյա պատերազմում», 309 անհետ կորածներ, շրջափակված Արցախ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս