Բաժիններ՝

Ի՞նչ անել ժողովրդագրական փոփոխություններին դիմակայելու համար. Մասնագետի դիտարկումները

Աշխարհի բնակչության թիվը շարունակում է աճել, 2022 թվականի նոյեմբերին հատել է 8 մլրդ-ի սահմանագիծը: Չնայած դրան, գնալով մեծանում է այն երկրների թիվը, որտեղ բնակչության աճը կանգ է առել կամ նույնիսկ նվազման միտում է նկատվում: Մինչև 2050 թվականն աշխարհի բնակչության կանխատեսվող աճի կեսը բաժին կընկնի ընդամենը ութ երկրի՝ Կոնգոյի Դեմոկրտական Հանրապետություն, Եգիպտոս, Եթովպիա, Հնդկաստան, Նիգերիա, Պակիստան, Ֆիլիպիններ և Տանզանիայի Միացյալ Հանրապետություն՝ կտրուկ վերադասավորելով աշխարհի ամենաշատ բնակեցված երկրների վարկանիշը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ներկայացնելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Աշխարհի բնակչությունը» 2023 թվականի զեկույցը, նշեց, որ այս միտումը որոշ շրջանակներում առաջացնում է մեկը մյուսին հակասող երկու ծայրահեղ անհանգստություն: Մի կողմից կան մտահոգություններ, որ մոլորակը գերբնակեցված է և ծնելիության բարձր մակարդակը ներկայացվում է որպես աղետ մոլորակի համար: Մյուս կողմից, ավելի ու ավելի մեծ թվով երկրներ ծնելիության ցածր մակարդակն ու բնակչության նվազումը դիտում են որպես գոյության սպառնալիք: Հետաքրքրկան է, որ աշխարհի բնակչության երկու երրորդն ապրում է ցածր ծնելիություն ունեցող երկրներում: Այսօր աշխարհում գլոբալ ծնելիության մակարդակը 2,3 է, որը մոտ է պարզ վերարտադրությանը, մինչդեռ 70 տարի առաջ այն 5 է:

«Հաճախ այս անհանգստություններից սխալ եզրակացություններ են արվում և թիրախավորվում է ծնելիության հարցը: Մի կողմից շատ երկրներում փորձում են խթանել այն, մյուս կողմից մեկ այլ պետություններ գնում են ծնելիության սահմանափակման: Քիչ թվով բնակչության մտահոգությունը հիմնականում հուզում է Եվրոպայի արևելյան հատվածի երկրներին, որտեղ վերջին տարիներին բնակչությունը կրճատվում է: Այստեղ ծնելիությունից բացի ունեն նաև արտագաղթի խնդիր: Հայաստանը դասվում է այս երկրների շարքին»,-ասաց Ծովինար Հարությունյանը:

Ծնելիության նվազումը երբ զուգակցվում է մահացության ցուցանիշի ավելացման հետ, առաջանում են բազմում խնդիրներ, որոնք հրատապ լուծումների անհրաժեշտություն ունեն: Ինչպե՞ս զարգացնել երկրի տնտեսությունը, եթե բնակչությունը գնալով կրճատվում է, ինչպե՞ս լուծել անվտանգային խնդիրները, ինչպե՞ս այս փոփոխություններին դիմակայեն առողջապահական, սոցիալական համակարգերը:

«Ծնելիության մակարդակը որպես մեկ խնդիր դիտարկելը և դրա վրա ազդելը որպես միակ լուծում, այդքան էլ ճիշտ մոտեցում չէ: Հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ եթե մենք սոսկ թիրախավորում ենք ծնելիության մակարդակը, ապա այն բերում է անցանկալի հետևանքների: Օրինակ, կանայք և աղջիկները սկսում են միայն դիտարկվել, այսպես ասած «երեխա արտադրող», որոնք ապահովում են բնակչության աճի որոշակի շեմ: Որոշ երկրներում քայլեր են իրականացվում սահմանափակելու հակաբեղմնավորիչների օգտագործումը, հղիության օրինական արհեստական ընդհատումները: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա ոչ թե ծնունդների աճի է բերում, այլ խնդիրներ է առաջացնում: Մասնավորապես, ավելանում է հղիության ընդհատակյա ընդհատումների թիվը, դրանք իրականցվում են ոչ մասնագետների կողմից, արդյունքում ավելանում է մահացության ցուցանիշը»,-ասաց Ծովինար Հարությունյանը:

Մասնագետի խոսքով, եթե հնարավորություն է տրվում կանանց և աղջիկներին իրացնել իրենց ներուժը, ապա շահում է ոչ միայն կինը, այլև երեխան, ընտանիքը, համայնքը և պետությունը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ անկախ բնակչության թվից, երկրները կարող են զարգանալ, աճել, եթե ունեն ներառական հասարակություն: Ծնելիության խթանման ծրագրերը ևս պետք է իրականացվեն, սակայն դրանք պետք է լինեն ժողովրդագրական փոփոխությունները կառավարելու միջոցառումների ավելի լայն փաթեթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս