Ձեզ որ մատչելի հայերենով ասում ենք, իշխանության ապօրինի պահանջները մի սպասարկեք, չեք լսում. Մարինե Ֆարմանյանն՝ իրավապահներին
Մարինե Ֆարմանյանը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է փաստաբանների մուտքը խոչընդոտելու գործով գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել :
1. Ցանկացած վայր, որտեղ սահմանափակվում է անձի ազատ տեղաշարժը, համարվում է անազատության վայր:
2. «Պաշտպան-վստահորդ» հարաբերությունները կախված չեն քննիչի որևէ վարութային արձանագրումներից :
3.Վստահորդներին անազատության վայրում տեսակցելու իրավունքի խոչընդոտումը պետք է գնահատական ստանա քրեաիրավական դաշտում:

Այս գործով քրեական վարույթ նախաձեռնելը դարձավ պարտադիր:
Ձեզ, որ մատչելի հայերենով ասում ենք, իշխանության ապօրինի պահանջները մի սպասարկեք, չեք լսում …»։



