Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. iravunk.am
«Իրավունք»-ի հավաստի աղբյուրները հայտնել են, որ օրեր առաջ տիրադավ անվանն արժանացած Տ․ ԱՆՈՒՇԱՎԱՆ եպիսկոպոս ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ուղիղ մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք, ավելի ստույգ՝ Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին։
Ըստ կայքի աղբյուրի, սույն իրադարձությունը չի արժանացել իրավապահների ուշադրությանը եւ բռնության այս արարը այդպես էլ թաքուն է մնացել։
«Ստացվում է, եթե տիրադավ ես ու կիսում ես վարչապետի բարեկարգություն կոչվող հակասահմանադրական օրակարգը քեզ կարելի է ամեն ինչ, իսկ եթե ոչ՝ անգամ քեզ կարող են ձերբակալել՝ այն դեպքում, երբ քո համար հանգիստ աղոթում ես եկեղեցում ու քեզ բրդբրդում են, իսկ երբ ուզում ես արժանի կերպով քեզ պահել, ձերբակալվում ես»,- գրում է կայքը։



