Բաժիններ՝

Էսօր ստեղ ենք. Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է Ազատում զոհված զինվորների ծնողների հետ

Կարեն Սարգսյանի հետ հանդիպմանը զոհվածների ծնողները վստահեցրին օրինական ճանապարհով փորձել են ստանալ իրենց հարցերի պատասխանները, սակայն ապարդյուն, այդ պատճառով էլ փակել են Երևան–Սևան մայրուղին։

Կարեն Սարգսյանը վստահեցրեց բոլոր այն պաշտոնյաները, որոնք անպատասխանատու հայտարարություններ են արել, կստանան իրենց արժանի գնահատականը։ Նա ընդգծեց, որ ճանապարհ փակելով որևէ հարցի լուծում չի լինի, որևէ գործընթացի վրա ազդեցություն չեն թողնի։

Մարզպետն առաջարկեց բողոքի ակցիա իրականացնողներից մի քանիսին գնալ իր աշխատասենյակ ու այնտեղ քննարկել հարցերը, որպեսզի հետո կառավարությունում լսեն իրենց բողոքի ձայնը։

Ծնողները հայտարարեցին, որ ապրիլի 21-ին փակելու են Երևանի Հանրապետության հրապարակը, իսկ պահանջը մնալու է նույնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս