Բաժիններ՝

Բայդենը մեկնաբանել է գաղտնի փաստաթղթերի արտահոսքը

ԱՄՆ կառավարությունը մոտ է սոցցանցերում նախկինում հրապարակված ռազմական գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ ներգրավված անձի ինքնությունը պարզելուն։

Այս մասին Իռլանդիա կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը և հետախուզական հանրությունը լայնամասշտաբ հետաքննություն են անցկացնում Պենտագոնի նյութերի արտահոսքի վերաբերյալ՝ արդեն մոտենալով գործի բացահայտմանը», – ասել է Բայդենը:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ իրեն անհանգստացնում է Պենտագոնի նյութերի արտահոսքը, բայց ոչ դրանց բովանդակությունը.

«Ես մտահոգված եմ, որ դա տեղի ունեցավ։ Բայց իմ իմացածի մեջ ոչ մի չարամիտ բան չկա»։
Ավելի վաղ, ամերիկյան մամուլը գրել էր, որ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հեղինակը 20-ամյա երիտասարդ է, որն աշխատում է ԱՄՆ ռազմաբազաներից մեկում։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ այդ ամենի մեջ մասնակցություն ունի նաև Բայդենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս