«Այս փուլում Փաշինյանի թիրախում ԱԱԾ-ն է, հաջորդում՝ բանակը, հետո՝ իր քաղաքական թիմը». Տիգրան Աբրահամյան

«Եթե խնդիրը դիտարկում ենք Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի տեսանկյունից, ապա հիմնական խնդիրը սկսվում է այն կետից, երբ քաղաքական պայմանավորվածություն ունենալով Ադրբեջանի հետ՝ ապրիլի 1-ից կատարելու  երթուղու փոփոխություններ, նոր բնագծեր ձևավորելու առումով իշխանությունը ժամանակին քաղաքական համապատասխան որոշում չի ունեցել, կամ եղել է այնպիսի քաղաքական որոշում, որի պարագայում Հայաստանը հայտնվել է այսպիսի իրավիճակում»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական հարձակմանը։

Ըստ պատգամավորի, երբ խոսում են տեղի ունեցած ողբերգության մասին, ապա դրա սկզբնակետը փաստացի այն հանգամանքն է, որ ապրիլի 1-ին ունենալով համապատասխան քաղաքական որոշում՝ լոկացիայի փոփոխության ու նոր բնագծերի ձևավորման վերաբերյալ, ՀՀ իշխանությունները փաստացի անհրաժեշտ գործողություններ չեն իրականացրել։

«Այդ ամենի հետևանքով Ադրբեջանը ոչ միայն եկել է մեկնարկում,  ստացել է առավելություններ, համապատասխան դիրքավորում է իրականացրել Տեղ-Կոռնիձոր ուղղությամբ, այլև ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ մեր դիրքերն ունեցել են ոչ շահեկան իրավիճակ, այդ պայմաններում է եղել միջադեպը։ Այսինքն՝ ֆիքսվում է Ադրբեջանի ագրեսիան, ամեն գնով իր նպատակներին հասնելու ցանկությունը, որը բերել է  ողբերգության։ Մյուս կողմից էլ արձանագրվում է ՀՀ իշխանությունների հանցավոր անգործությունը՝ այսպիսի իրավիճակ ստեղծելու և որպես հետևանք՝ ցավալի 4 կորուստ ունենալու համար»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։

Նրա բնորոշմամբ՝ այս ամենը ՀՀ իշխանության որևէ ներկայացուցչի մոտ մտահոգություն չի առաջացնում, որ այս ամենը, բացի տարածքային կորուստներից, բերել է զոհերի։ Իշխանությունների հանցավոր անգործության հետևանքով Զինված ուժերի վրա լրացուցիչ ծանրություն է ավելանում։

Կարդացեք նաև

«Որևէ մեկը տեղյակ չէ՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին ազատելուց առաջ ծառայողական քննություն անցկացվե՞լ է, թե՞ ոչ։

Իշխանությունը մեկ խնդիր է լուծում, որքան հնարավոր է՝ իրենից հեռու տանել քաղաքական պատասխանատվության հարցը, որտեղ առաջնային պատասխանատվություն ունի հենց ինքը և այդ քաղաքական բուրգում գտնվող Նիկոլ Փաշինյանը։ Այս փուլում թիրախում ԱԱԾ-ն է, հաջորդում լինելու է բանակը, մյուսում՝ նրա քաղաքական թիմը՝ կախված իրավիճակից»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս