«Յուվենթուս»-«Ինտեր». Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի հաշվով
Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում միմյանց հետ մրցել են «Յուվենթուս»-ը և «Ինտեր»-ը:
Թուրինում կայացած գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում թիմերը փոխանակվել են մեկական գնդակներով: «Յուվենթուս»-ից աչքի է ընկել Խուան Կուադրադոն, իսկ «Ինտեր»-ի գոլը 11 մետրանոց հարվածով խփել է Ռոմելու Լուկակուն:
Հանդիպման վերջում բախում տեղի ունեցավ թիմերի ֆուտբոլիստների միջև, ինչի հետևանքով մրցավարը 3 կարմիր քարտ ցույց տվեց։ «Յուվենթուս»-ից կարմիր քարտ ստացավ Խուան Կուադրադոն, իսկ «Ինտեր»-ից՝ Ռոմելու Լուկակուն և դարպասապահ Սամիր Հանդանովիչը։ Երեք ֆուտբոլիստներն էլ բաց կթողնեն թիմերի միջև կայանալիք պատասխան խաղը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 26-ին