Գիտնականները պարզել են սրտի համար ընկույզի օգտակարությունը
Նորվեգիայի Օսլոյի համալսարանի և Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ընկույզի կամ արևածաղկի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը: Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է Daily Mail-ը։
Հետազոտությանը մասնակցել է 1,9 մլն մարդ։ Հետազոտողները պարզել են, որ մարդիկ, ովքեր պարբերաբար օգտագործում են մոտ 30 գ ընկույզ, 23%-ով ավելի քիչ են տառապում սրտի հիվանդություններից և 19%-ով ավելի քիչ են մահանում դրանցից:
Ընկույզների՝ առողջության վրա օգտակար ազդեցության պատճառը արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու ունակությունն է ՝ կանխելով զարկերակներում ճարպի կուտակումը, ինչը, իր հերթին, նվազեցնում է սրտի կաթվածի ռիսկը: Ընդ որում, գիտնականները չեն կարողացել պարզել՝ արդյոք ընկույզ ուտելը ազդում է զարկերակային ճնշման և արյան մեջ շաքարի մակարդակի վրա։
Նշվում է, որ նուշը, պիստակն ու ընկույզը ավելի լավ են իջեցնում խոլեստերինը, քան ընկույզի մյուս տեսակները։ Այնուամենայնիվ, հետազոտության հեղինակներից Էրիկ Անդերսոնն ընդգծել է, որ չկան հիմնավոր պատճառներ այս տեսակի ընկույզները մյուսներից գերադասելու համար:
Չնայած օգուտներին՝ հետազոտողները խորհուրդ են տալիս ընկույզը չափավոր օգտագործել, քանի որ դրանք շատ կալորիաներ են պարունակում: