«ՀԺ-ն մի հակաՍերժական հոդված է հրապարակել, որտեղ մի անհեթեթությանը հաջորդում է մեկ այլ անհեթեթություն». Վահան Բաբայան
Վահան Բաբայանը գրում է. «ՀԺ-ն մի հակաՍերժական հոդված է հրապարակել, որտեղ մի անհեթեթությանը հաջորդում է մեկ այլ անհեթեթություն:
Ըստ այդ հոդվածի վերնագրի Ալիևը ներկայացվում է, որպես Սերժ Սարգսյանի սիրելի դասական, սակայն թե հատկապես Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում ասված ո՞ր խոսքի համար է նման հիմարություն երկնել ՀԺ անհայտ է:
Բայց եթե խոսքը գնում է «սիրելի ու դասական» հասկացողություններին գուցե ՀԺ-ն լարի հիշողությունը և հիշի թե Հայաստանի ղեկավարներից ո՞վ էր Ալիևին համարում կիրթ ու կառուցողական և միանգամից պարզ կդառնա, թե իրականում ում համար էր Ալիևը սիրելի դասական: Սա զուտ վերնագրի պահով:
Անցնենք առաջ: ՀԺ-ն գրում է. «Ըստ Սերժ Սարգսյանի տրամաբանության՝ գլխավոր բանակցողը պետք է հեռանա ոչ թե այն պատճառով, որ, ուշադրություն, վատ, անարդյունավետ, ոչ պրոֆեսիոնալ բանակցող է, այլ․․․ քանի որ հակառակորդ կողմը՝ Ալիեւը, նրա հասցեին «փիս-փիս» բաներ է ասել»:
Հոդվածագիրը երևի հենց նոր կոմայից է դուրս եկել և քնած է եղել առնվազն 5 տարի և Սերժ Սարգսյանի բազմաթիվ հարցազրույցներից և գնահատականներից լսել է միայն այս վերջին ասածները այն էլ այս մեկ նախադասությունը: Այդ ում համար է նորություն, որ բանակցողը վատ բանակցող է,ոչ պրոֆեսիոնալ և այլն, այսինքն Սերժ Սարգսյանը պետք է ձեր ուզած բառերը ասեր հա՞: Նա բազմաթիվ անգամ ասել է նման,գնահատականներ վաղուց տրվել են և նախագահի և իր թիմի կողմից ու արդեն շուրջ 5 տարի:
Ինչ վերաբերվում է 800 հեկտարի էժանագին մանիպուլյացիաներին դա արդեն իրոք «գերդոզավորում» ստացած հեղինակի անհեթեթություն է,ավելի լավ կլիներ հոդվածագիրը ճշտեր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցից,որի շոուն ևս չստացվեց:
Դե իսկ ԵԱՏՄ մտնելու մեկ կամ երկու գիշերվա պահը մատնացույց անողները գոնե պետք է հասկանան,որ եթե Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա մեջ ՀՀ միացրեց Մաքսային Միությանը դուք մի գիշերվա մեջ ստորագրեցիք նոյեմբերի 9-ի փաստաթղթերը:
Թե ինչպիսի բանակցող էր Սերժ Սարգսյանը ցույց է տալիս 2008-2018թ խաղաղությունը երբ 2016թ Ադրբեջանը չգնաց լայնածավալ հարձակման և չորս օրում կնքեց զինադադար և մենք ապրեցինք խաղաղ ժամանակաշրջանում երբ կար հզոր բանակ, ազատ Արցախ և ուժեղ պետական համակարգ, որն իր բոլոր թերություններով հանդերձ ավելի լավն էր և կայացած:
Շատ բան կարելի էր թվարկել, բայց թերևս այսքանը…»: