Սիրելի՛ շրջանավարտներ, գնացե՛ք ընտրության. Ձեր սերունդը չպետք է հարմարվի այս իրականությանը․ ձեր սերունդը պետք է փոխի այն. Արման Թաթոյան
Արման Թաթոյանը գրում է. «Սիրելի՛ շրջանավարտներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա՝ «Վերջին զանգի» կապակցությամբ։
Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհակալություն ևս մեկ սերունդ կրթելու, ձևավորելու և կյանքի ճանապարհ ուղեկցելու ձեր անգնահատելի առաքելության համար։
Այսօրվա «Վերջին զանգ»-ով, սիրելի՛ շրջանավարտներ, սկսվում է ձեր կյանքի նոր և կարևոր փուլը՝ պատասխանատվության, ինքնուրույն որոշումների և սեփական ճանապարհը կառուցելու փուլը։
Վաղը հենց դուք եք լինելու այս երկրի տերը և այն որոշումների վրա ազդող ուժը, որոնք ձևավորելու են Հայաստանի ապագան։
Ձեր սերունդը չպետք է հարմարվի այս իրականությանը․ ձեր սերունդը պետք է փոխի այն։
Եվ առաջիկա ընտրությունները դրա հնարավորությունն են։
Գնացե՛ք ընտրության, եթե ուզում եք ապրել մի երկրում, որտեղ պետական բուհերում կրթությունն անվճար է, որտեղ պետությունը մինչև ձեր աշխատելը հոգում է նաև մասնավոր բուհերում կրթության ու կեցության ծախսերը, որտեղ դուք և ձեր ապագա երեխաները կունենաք որակյալ կրթական ու առողջապահական համակարգ։
Գնացե՛ք այս ընտրություններում ձեր փնտրած արդարության հետևից։
Քվեաթերթիկ 6»:



