Ընդդիմության խնդիրը այդ հետապնդումներն իր համար էֆեկտի վերածելն ու Փաշինյանի համար դրանց էֆեկտիվությունը չեզոքացնելն է. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Անդրանիկ Թեւանյանի դեմ իրականացվողը պայմանավորված է նախընտրական քաղաքական նկատառումով: Այստեղ չունեմ կասկած:

Միաժամանակ «կասկածելի» է, թե հատկկապես ի՞նչ էֆեկտ է դա ունենալու: Ավելի շուտ՝ ու՞մ համար է դա ունենալու ավելի մեծ էֆեկտ: Էֆեկտ ունենալու է այդ գործողության ակնհայտ քաղաքական ցուցումը տված վարչապետ Փաշինյանի՞, թե՞ այդ գործողության թիրախում հայտնված ուժի՝ Թեւանյանի, նրա առաջնորդած Մայր Հայաստան կուսակցության կամ ԲՀԿ համար, որի ծրագրային ներառումով է Մայր Հայաստանը ներգրավված խորհրդարանի ընտրության պրոցեսին:

Իհարկե ավելորդ է խոսել այն մասին, որ ընտրապայքարը մեղմ ասած անհավասար է: Մտածել, թե այն լինելու էր հավասար եւ Նիկոլ Փաշինյանը չէր օգտագործելու իշխանության լծակները, մեղմ ասած կլիներ չափից դուրս միամիտ: Հետեւաբար իրավիճակը հանգում է այն կետին, թե ընդդիմությունը որքանով է կարողանալու հմուտ լինել այդ անհավասարության դրսեւորումներն իր օգտին շրջելու հարցում: Իսկ դա իհարկե քաղաքականության արվեստի կարեւոր հատկանիշներից է:

Հետեւաբար, ընդդիմության խնդիրը այդ հետապնդումներն իր համար էֆեկտի վերածելն ու Փաշինյանի համար դրանց էֆեկտիվությունը չեզոքացնելն է: Որովհետեւ ինքնին չեզոքացնել այդ գործիքակազմի կիրառումը՝ իրատեսական չէ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031