Ադրբեջանը հայտնել է 2 ահաբեկչի ոչնչացնելու մասին
Ադրբեջանական զինուժի այսօրվա դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի 2 ահաբեկիչներ։ Ոչնչացված ահաբեկիչներն են Ալիբեյլի Շահրիյար Ռամիզ օղլուն և Հուսեյնով Էշգին Ջամիլ օղլուն։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` մարտի 5-ին` ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
Ադրբեջանի հարձակումից և արցախցի 3 ոստիկանների զոհվելուց հետո, Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ, տարբեր ինտենսիվությամբ մարտեր են: Ըստ տեղեկությունների, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից բացի նռնականետեր և ականանետեր են կիրառվել: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում թշնամին զոհեր է տվել ու հետ քաշվել, տարածքային կորուստներ չունենք: