Եթե Իրան-Իսրայել հակամարտությունը հասունանա, Ադրբեջանը դառնալու է ՆԱՏՕ-ական երկրներին հավատարիմ պետություն. Լևոն Զուրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:

  • Հավաստի աղբյուրի՝ իմա Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը մեխի գլխի քաղաքականություն է:
  • Նիկոլ Փաշինյանը զբաղվում է ոչ թե քաղաքականությամբ, այլ սեփական ձախողումներն արտաքին պատճառներով արդարացնելու գործով, բանը հասել է ազգային ԴՆԹ-ին: Սա ձախողված ղեկավարի հոգեկերտվածք է:
  • Մեխի գլխի քաղաքականությունը ձեռքերն Արցախից լվանալու քաղաքականություն է: Այստեղ կա ստրատեգիական սխալ և ցինիկ հաշվարկ՝ Արցախի հարցում ոչինչ չենք կարող անել, պատասխանատվությունը բարդենք ռուսների վրա:
  • Ռուսները, իհարկե, շատ հարցերում թերանում են, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է Արցախի հարցից ձեռքերը լվանա:
  • Ցինիկ հաշվարկ է հայտարարել, թե 120 հազար արցախահությանը զոհաբերելու հաշվին փրկում ենք 3 մլն հայությանը… սա լուրջ տրավմա է լինելու նաև հայոց պետականության համար:
  • Պրահայում արդեն ստորագրել են հայտարարություն, որով համաձայնել են Ղարաբաղի հարցը լուծել Արցախն Ադրբեջանի կազմում  ճանաչելու հիմքով: Հայաստանն Արցախից հրաժարվեց Պրահայի հայտարարությամբ, փոխարենը՝ ստացանք ԵՄ դիտորդական առաքելություն…
  • ԵՄ-ն շատ լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, և որքան էլ ադրբեջանցիներին դատապարտեն Արցախը շրջափակելու համար, միևնույն է՝ սանկցիաներ չեն կիրառի: Նրանք ունեն իրենց շահերը, ինչպես ցանկացած երկիր, և դրա համար ոչ մի երկրից պետք չէ նեղանալ, պետք է ինքներս մեզնից նեղանանք, որ չենք սովորել ճիշտ հետապնդել մեր շահը:
  • Ռուսաստանն ունի իր պլանը, բերում է խաղաղության իր պլանը և դրանով հաստատում է իր ազդեցությունը տարածաշրջանում:
  • Փաշինյանի թիմն էլ հավատացել է Փաշինյանի պլանին, որ կարելի է զոհաբերել Արցախը ու դրանով պահել Սյունիքը:
  • Երբ աշխարհի գերտերությունները կռիվ են անում, մենք հեշտությամբ կարող ենք ոտնատակ լինել ու զոհաբերվել, դրա համար պետք է շատ զգուշավոր դիվանագիտություն կիրառել:

  • Մենք պետք է զգույշ լինենք նաև Իրան-Իսրայել սրվող հարաբերությունների հարցում, երբ Իսրայելի թիկունքին կանգնած են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ՆԱՏՕ-ի անդամ երկրները, որոնք անհանգստացած են, որ Իրանը մոտենում է միջուկային զենք ունենալու հանգրվանին:
  • Եթե մի օր հասունանա Իրան-Իսրայել հակամարտությունը, Ադրբեջանը դառնալու է ՆԱՏՕ-ական երկրներին հավատարիմ պետություն:
  • Տարածաշրջանում ստեղծվել է անվտանգության վակուում, ուստի մենք պետք է ունենանք անվտանգության ապահովման միջոցառումներ երեք ուղղություններով.
  1. Բանակի, սահմանների ամրապնդում,
  2. Դաշինքների ստեղծում,
  3. Խաղաղության հստակ տեսլական, որն այսօր չունենք, ով գիտի, թե իշխանություններն ինչպես են պատկերացնում խաղաղությունը:
  • Մեզ պետք են մտածված, ճիշտ հաշվարկված և արդյունավետ քայլեր այս 3 ուղղություններով միաժամանակ աշխատանք կատարելու և առաջ գնալու համար: Առայժմ ոչ մի ուղղությամբ առաջ չենք գնում:
  • Քաղաքականությունը փոխադարձ օգտագործման գործընթաց է, որը պետք է համադրել սեփական շահի համար օգուտ բերելու համար:
  • Նիկոլ Փաշինյանը մեղավոր է, որ լինելով տգետ, միջազգային քաղաքականությունից ոչինչ չհասկացող, սեփական ամբիցիաներն ամեն ինչից վեր դասող մարդ, իր քաղաքական հարցերը լուծում է Ղարաբաղի ճակատագրի, Ղարաբաղը և Հայաստանի պետականությունը, պետության պրեստիժը կորցնելու հաշվին:
  • Եթե հանուն մեր երկրի ճակատագրի անհրաժեշտ է խոսել Փաշինյանի հետ, ապա պետք է անել, առայժմ Փաշինյանն է այս երկրի իշխանությունը, ընդդիմությանը, ինչպես առաջարկում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, պետք է Նիկոլ Փաշինյանի հետ խոսելով՝ հասնել նրա հրաժարականին:
  • Մենք այլ պետությունների չենք կարող ուղղել, մենք պետք է ինքներս ուղղվենք ու մշակենք մեր քաղաքականությունը:

Տեսանյութեր

Լրահոս