Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է անհապաղ վերացվի. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով
Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է անհապաղ վերացվի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը՝ թվիթերյան միկրոբլոգում։
«Լաչինի միջանցքով առևտրի և տարանցման արգելափակումը նպաստում է Ղարաբաղում հումանիտար աղետի առաջացմանը և այն պետք է անհապաղ վերացվի։ Ադրբեջանը բարոյական պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի բարեկեցությունն ապահովելու համար»,- նշված է հայտարարության մեջ։