ԱՄՆ-ն կոչ է անում հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտներով և դրա հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակով։
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։
«Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտը հետ է մղում խաղաղության գործընթացը՝ խաթարելով միջազգային վստահությունը այս գործընթացի հանդեպ և կարող է բերել պոտենցիալ ծանր մարդասիրական հետևանքերի։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և այլ կողմերին, որոնք պատասխանատու են միջանցքի անվտանգության համար հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը»,- ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները կատարեն։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կուտակված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ Բանակցությունները տևական խաղաղության հասնելու միակ ձևն են»,- նշեց ԱՄՆ ներկայացուցիչը։