Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմն այսօր իր պատասխանատվության գոտում միջադեպ չի արձանագրել: Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ կայքում:
Նշվում է, որ պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: Հաղորդագրությունում անդրադարձա կա նաև դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիների կողմից փակված Ստեփանակերտ-Գորիս ատոմայրուղու մասին:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար»,-նշվում է կայքում: