Բաժիններ՝

Ուկրաինայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու ճանապարհային ոստիկանության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 12-ին Երևանի Գաջեգործների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 60-ամյա Համլետ Գ.-ին:

Նա 2022թ. սեպտեմբերի 24-ից Ուկրաինայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Ուկրաինայի Հանրապետության քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի (Կանխամտածված սպանությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս