Պատսպարման համար քանի՞ դպրոցի և մանկապարտեզի նկուղ է պիտանի

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող 153 դպրոցից պատսպարման համար պիտանի է 108 նկուղ, որից մաքուր է 93-ը: Մաքրման ենթակա է 15 նկուղ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող 161 մանկապարտեզից պատսպարման համար պիտանի է  85 նկուղ, որից մաքուր է 78-ը:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ խոսեց վարչական շրջաններին աղի և ավազի բաշխման աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ հանձնարարականները կատարվել են:

Նա տեղեկացրեց նաև, որ «Վեոլիա ջրից» ստացել են 2023թ. ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ վարչական շրջանների:

«Խնդրանքս է՝ վարչական շրջանների ղեկավարներին. ամենայն խստությամբ հետևել գրաֆիկին, ճնշումներին, ստացած բոլոր բողոքներին: Բողոքները կուտակել, ներկայացնել կոմունալ վարչություն, որը կներկայացնենք «Վեոլիա» ընկերությանը: Այն իներցիան, որ փորձում են շարունակել՝ անթույլատրելի է: Ինֆորմացիան մշակելուց հետո կքննարկենք «Վեոլիա ջուր» ընկերության հետ, հարկ եղած դեպքում հարցը կներկայացնենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»,- ասաց Կամո Արեյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031