ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 22։35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08։37֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններիի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։