Իրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում սկսել է ուրանի հարստացումը մինչև 60 տոկոս

Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտում կսկսվի ուրանի հարստացում մինչև 60 տոկոս: Այս մասին  տեղեկանում ենք իրանական պետական IRNA գործակալությունից: Ըստ Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության՝ Նաթանզի միջուկային օբյեկտում մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարներն ավելացել են, իսկ Ֆորդոյի միջուկային օբյեկտում առաջին անգամ սկսվել է մինչև 60 տոկոս հարստացված ուրանի արտադրությունը:

Նշվում է, որ Ֆորդոյի օբյեկտում նոր սերնդի IR-6 ցենտրիֆուգները փոխարինել են հներին, իսկ Նաթանզի օբյեկտում օգտագործվում են IR-4 և IR-2m ցենտրիֆուգների կասկադներ: Թեհրանը նման հայտարարություն է անում Իրանի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի բանաձևի ընդունումից օրեր անց: Բանաձևի նախագիծը մշակել էին Միացյալ Նահանգները և «եվրառյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա): ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևը դատապարտում էր ,Թեհրանի կողմից համագործակցության բացակայությունըե, նաև պահանջում էր տեխնիկապես հավաստի բացատրություններ տալ միջուկային օբյեկտներում ուրանի հետքերի առկայության վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս