Մոլդովայի բնավայրերի մեծամասնությունում էլեկտրաէներգիան վերականգնվել է
Մոլդովայի բնակավայրերի մեծ մասում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: Այս մասին հայտնել է երկրի փոխվարչապետ, ենթակառուցվածքների նախարար Անդրեյ Սպինուն։
«Քիշնեւում որոշ շրջաններում հոսանքազրկման պատճառով խնդիրներ էին առաջացել տրոլեյբուսների տեղաշարժի հետ կապված»,-նշվում է «Ռիա Նովոստիի» հրապարակման մեջ:
Փոխվարչապետ Սպինուն ավելի վաղ ասել էր, որ ուկրաինական ենթակառուցվածքների հրթիռակոծության պատճառով վնասվել է Մոլդովայի էլեկտրամատակարարման գիծը: