Բաժիններ՝

Հայաստանի օրհներգը առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանի չեմպիոնությանը:

ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում։ «Շնորհակալություն հենացատկի աշխարհի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին»,- գրել է վարչապետը։

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի առաջնության ոսկե մեդալ է նվաճել: Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նոյեմբերի 6-ին պայքարի մեջ են մտել հենացատկի վարժության եզրափակիչ անցած մասնակիցները: Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930