Էրդողանն առաջիկա օրերին զրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա զարգացումներին:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջիկա օրերին պատրաստվում է ռուս-ուկրաինական հարաբերությունների հետ կապված հեռախոսազրույցներ անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: