Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նոյեմբերի 1-ի համեմատ իջել է 13 սանտիմետրով
Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա նոյեմբերի 1-ի համեմատ իջել է 13 սանտիմետրով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 38 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա 1900 մետր 51 սանտիմետր նիշի դիմաց։
2022 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 157 միլիոն 553 հազար խորանարդ մետր ջուր։
Խոսրով Խլղաթյան