ԵՄ դիտորդական առաքելությունը թույլ կտա թուլացնել լարվածությունը. ՀՀ-ում Եվրամիության դեսպան
Դիտորդական առաքելությունը թույլ կտա թուլացնել լարվածությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Անցած շաբաթ էր, որ սկսվեց տեխնիկական գնահատման առաքելության գործունեությունը, որը հետո պետք է փոխանցվի ԵՄ դիտորդական առաքելությանը կամ դիտորդական կարողության գործունեությանը: Շատ դրական համագործակցություն է իրականացվում ՀՀ իշխանությունների հետ, որոնք ոչ միայն պատշաճ կերպով ողջունեցին դիտորդական առաքելության ժամանումը, այլ նաեւ անհրաժեշտ աջակցություն են տրամադրում նրա գործունեությունն իրականացնելու համար եւ առաքելության աշխատանքը սկսվել է»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Եմ դիտորդների ներկայությունը կնպաստի, որ կրակոցները սահմանին դադարեն, ԵՄ դեսպանը պատասխանեց. «Դիտորդների գործունեության ձեւաչափն է իրականացնել դիտորդություն եւ զեկույցներ ներկայացնել գլխամասեր ուղիղ եղանակներով: ԵՄ-ի կողմից այս դիտորդական առաքելության տեղակայումն արդեն բավականին մեծ առաջ քայլ էր: Մենք հույս ունենք, որ սա թույլ կտա թուլացնել լարվածությունը սահմաններին, իրականացնել վստահության զարգացման գործառույթներ, որը հետագայում թույլ կտա նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրումն ավելի սահուն դարձնել: