ԱԺ պատգամավորները պարտադիր երդումից հետո կստորագրեն երդման տեքստի տակ

Ազգային ժողովի պատգամավորները պարտադիր երդումից հետո կստորագրեն երդման տեքստի տակ։  Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Ըստ պատգամավորի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը երդվում է Ազգային ժողովի՝ իր մասնակցությամբ առաջին նիստում:

Պատգամավորը նշեց, որ վերոնշյալ կարգավորումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ աոաջին նստաշրջանում, ինչպես նաեւ նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը պարտադիր երդվում է։
«Նախկին խմբագրությամբ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված է եղել, որ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրում են երդման տեքստի տակ:Վերոնշյալ կարգավորումը ենթադրում էր միայն ՀՀ Ազգային ժողովի կազմը հետագայում , իսկ սույն նախագծով առաջարկվում է նախատեսել բոլոր պատգամավորների համար Ազգային ժողովի նիստում երդման տեքստի տակ ստորագրում»,- ասաց Ղազարյանը։

Պատգամավորի խոսքով՝ առաջարկը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը:

«Հանրությանը տրված երդումը ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական եւ պատասխանատու վարքագծի կարեւոր բաղադրիչ»,- եզրափակեց Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս