Ամերիկուհին իր «ստրուկների» փողերով շքեղ տուն է գնել
Diamond Diva Princess կեղծանունով ամերիկուհին, որը բնակվում է Կալիֆոռնիայում, սկսել է ներդրումներ անել իր երկրպագուների նվիրաբերած գումարներով: Այս մասին, shantnews-ի փոխանցմամբ՝ գրում է lenta.ru-ն, հղում անելով The Sun-ին։
20 տարվա ընթացքում կինն արդեն յոթ հազարից ավելի «փողի ստրուկներ» ունի։ Նա շփվում է երկրպագուների հետ և թույլ է տալիս հովանավորել իր գնումներն ու ներդրումները։ Օրինակ, նա գանձում է 50 դոլար մեկ րոպե հեռախոսազրույցի և 500 դոլար՝ երեք րոպեանոց տեսանյութի համար։
Diamond Diva Princess-ը վերջերս շքեղ տուն է գնել: Նա նաև ստեղծել է իր սեփական ներդրումային հարթակները, որոնցում իր երկրպագուները կարող են ներդրումներ կատարել:
«Ես այն անվանեցի միլիոնատերերի ակումբ, որտեղ տղամարդիկ ներդրումներ են կատարում իմ մեծության վրա: Նրանք իմ հովանավորներն են, ովքեր լուծարում են իրենց ողջ ակտիվները՝ իմ ներդրումներին նպաստելու համար»,- ասում է Diva-ն։
Կինը նշել է, որ մշտական հովանավորներ ունի, որոնց մականուններ է տալիս: Կան այնպիսիք, ովքեր միանվագ գնումներ են կատարում իր ցանկությունների ցուցակից։ Երկարամյա հաճախորդներից մեկը, որին Դայմոնդն անվանում է «Զոմբի պայուսակ», խոստացել է նրան տալ 250 հազար դոլար:
Շքեղության սիրահարն ասել է, որ իրեն համարում է աստվածային կանացի կերպարանք, որին երկրպագում են տղամարդիկ։ Նա պնդում է, որ կանայք կարող են բարձրացնել իրենց կարգավիճակը՝ օգտագործելով իրենց բնածին կանացի ուժը:
«Ֆեմինիզմը այն է, ինչ ձեզ դուր է գալիս: Պետք է ազնիվ լինել ինքդ քեզ հետ և լինել իրական: Ես բառացիորեն ինքս եմ և ինքս ինձ պարգևատրում եմ այն բանի համար, ինչ կամ», – ասում է կինը: