Բժիշկը թվարկել է աշնանը իմունիտետն ամրապնդելու պարզ ուղիներ
Աշնանը իմունիտետը պահպանելու համար պետք է հետևել քնի ճիշտ ռեժիմին, հագնվել եղանակին համապատասխան և փորձել ավելի շատ ժամանակ անցկացնել դրսում։ Իմունոլոգ Իրինա Յարցևան News.ru-ին տված հարցազրույցում թվարկել է իմունիտետն ամրապնդելու պարզ ուղիներ։
Մասնագետը կենտրոնացել է այն հանգամանքի վրա, որ իմունային համակարգը հարմարվում է շրջակա միջավայրի փոփոխություններին։ Նրա խոսքով, կարևոր է գնահատել եղանակային պայմանները, նույնիսկ երբ դրսում արև է, և թվում է, թե տաք է։
«Կարևոր է պահպանել քնի ռեժիմը, իմունային համակարգը վերականգնվում է քնի ժամանակ։ Շատ կարևոր է հավասարակշռություն պահպանելը»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, օրինակ՝ քայլելը, օգնում է պահպանել արդյունավետությունն ու կատարողականությունը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը